Նոյեմբերի 30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի եւ Ն.Զարյան փողոցի խաչմերուկին հարակից տարածքում գտնվող կամրջակի վրայից դատարկ ջրավազանը պատանի է ընկել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով մարմնական վնասվածքներով ջրավազանից դուրս է բերվել 25-ամյա Էրիկ Դիեւյանը եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Է. Դիեւյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: