Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՄԵՂՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿԲՈՂՈՔԱՐԿՎԻ

Դեկտեմբեր 02,2010 00:00

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 29-ին Չարենցավանի ոստիկանությունում անհասկանալի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով 8 տարվա ազատազրկման դատապարտեց բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին: Ինչպես տեղեկացրել ենք, օպեր լիազորներից Մորիս Հայրապետյանը դատապարտվեց 2 տարվա պայմանական ազատազրկման: Դատարանը բավարար չի համարել ոստիկանության նույն բաժանմունքի ավագ օպեր-լիազորներ Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ապացույցները եւ նրանց մասով կայացրել արդարացման դատավճիռ: Մեղադրողներ Կորյուն Փիլոյանն ու Հարություն Հարությունյանը, որոնք դատավճռի հրապարակման օրը ներկա չէին, հայտնել են, որ Գ.Դավթյանին եւ Գ.Ղազարյանին մեղադրանք առաջադրելու համար ապացույցները եղել են բավարար եւ նրանց մասով կներկայացնեն վերաքննիչ բողոք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել