Այսօր Նոր Նորքում գտնվող «Վիշապի կոթողներ» այգում տեղի կունենա ծառատունկ: «ԷկոԼուր» հ/կ-ի տեղեկացմամբ, բնապահպանների այդ նախաձեռնության համար ՀՀ բնապահպանության նախարարությունը տրամադրել է 100 ծառ: Նշենք, որ շուրջ 1 ամիս է, ինչ տարածքի բնակիչները եւ բնապահպանները պայքարում են «Air Construction» ընկերության կողմից այդ այգում իրականացվելիք շինարարության դեմ: Նոյեմբերի 30-ին կրկին փորձ է արվել այգի ծանր տեխնիկա մտցնել, սակայն բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն արգելել են: