Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՆ ԱԶԴՈ՞ՒՄ Է ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՎՐԱ

Դեկտեմբեր 02,2010 00:00

ԵՄ եվրոյի գոտու երկրներում գործազրկության մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 10,1%: Համապատասխան տվյալներն այսօր հրապարակել է Եվրամիության վիճակագրական ծառայությունը՝ Եվրոստատը: Այս մասին հայտնում է ԼՁԸՀ-ՁԸհհ–ը: Հաշվարկումներն արվել են հոկտեմբերին: Ընդհանուր առմամբ, այս պահին եվրոյի գոտու 16 երկրում առանց աշխատանքի է մնացել 15,947 մլն մարդ: Այս ցուցանիշը 80.000–ով գերազանցում է անցած տարվա սեպտեմբերի տվյալները: Ընդհանուր առմամբ, ԵՄ–ում հոկտեմբերին գործազրկության մակարդակը հասել է 9,6%–ի, այսինքն՝ 23,151 մլն գործազուրկ: Ընդ որում, հասարակության կառուցվածքում գործազուրկների ամենափոքր թիվը Նիդեռլանդներում է՝ 4,4%, որին հաջորդում է Ավստրիան՝ 4,8%: Գործազուրկների առավելագույն թիվը Իսպանիայում է՝ 20,7%:
Եվրոյի գոտու երկու արդյունաբերական գերտերություններում՝ Գերմանիայում եւ Ֆրանսիայում գործազրկության մակարդակը կազմում է համապատասխանաբար 6,7% եւ 9,8%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել