Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմավիրում խաղողը շատ էր, պահանջարկը՝ քիչ

Դեկտեմբեր 02,2010 00:00

«Արմավիրի մարզում խաղողի արտադրությունը, նախորդ տարվա համեմատ, աճել է, աճել է նաեւ խաղողի որակը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նրա հավաստմամբ, խաղողի վերամշակման ձեռնարկությունները մարզից բարձրորակ խաղող տանելու համար իրար հերթ չէին տալիս ու մեծ խանդավառությամբ գյուղացիներից ամբողջ բերքը գնել են. «Վերամշակման ձեռնարկություններին այս տարի 47.200 տոննա խաղող ենք հանձնել, չնայած նախորդ տարվա համեմատ ցուցանիշը մոտ 3000 տոննայով պակասել է, բայց խաղողի արտադրությունը մոտ 7,5 հազար տոննայով ավելացել է: Բնակալիմայական պայմանների պատճառով մրգի արտադրությունն այս տարի մոտ 10-15 տոկոսով ավելի քիչ էր, դրա համար մարզում հիմնականում խաղողը մրգի տեղ օգտագործվեց»: Չնայած ամեն տարի գյուղացիները դժգոհում են, որ վերամշակող ձեռնարկությունները իրենց հայտարարած գներից շատ ավելի ցածր գներով են խաղող գնում, բայց մարզպետը գոհ էր. «Ձեռնարկություններն իրենց պարտավորությունները լավ կատարեցին ու բարձր գներով գնեցին խաղողը: Էլի բնակլիմայական վատ պայմանների պատճառով գյուղացին 1կգ խաղողի արտադրության վրա ավելի շատ գումար է ծախսել, բայց 110 դրամից ցածր գնով գյուղացուց խաղող չեն տարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել