Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԵՆՏՐՈՆԸ» ՀԵՐՔՈՒՄ ԷՐ ՈՒՂԱՐԿԵԼ

Դեկտեմբեր 02,2010 00:00

Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ պետք է սկսվեր ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հայցի քննությունը: Մ. Ենոքյանը չէր ներկայացվել դատարան, ինչի համար նախապես դիմում էր ուղարկել: Իսկ նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանն էլ չէր ներկայացրել լիազորագիրը: Դատապարտյալը վիճարկում էր «Կենտրոն» հեռուստաընկերությունում հեռարձակված տեսանյութը: Նա պահանջում էր հերքել այն, քանի որ իր քրեական գործիը ներկայացվել է, նրա կարծիքով, ոչ ճիշտ: Հեռուստաընկերությունը հրապարակել էր, որ Մ. Ենոքյանը մեղադրվել է 2 եւ ավելի անձանց սպանելու, ավազակային հարձակումներ կատարելու համար: Մինչդեռ, ըստ քրեական գործի նյութերի, Ենոքյանը դատապարտվել է 1996-ին շահադիտական եւ առանձնակի դաժանությամբ կատարված սպանության համար: «Կենտրոնը» ուղարկել էր նոյեմբերի 28-ի իր հերքում–տեսանյութը եւ խնդրել էր գործը կարճել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել