Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԻԵՎԸ ԽՌՈՎԵ՞Լ Է

Դեկտեմբեր 02,2010 00:00

\"\"

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Աստանայում վերջին պահին հրաժարվել է իր հայ եւ ռուս գործընկերներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից: Այդ մասին Հայաստանի տարբեր կայքերին եւ լրատվական գործակալություններին հաղորդել է անանուն դիվանագիտական մի աղբյուր: Աղբյուրի համաձայն, հանդիպումից հրաժարվելը, հնարավոր է, պայմանավորված է այն բանով, որ Ալիեւն ի վիճակի չէ բացատրել իր անունից հնչեցված հայտարարության բովանդակությունը, ինչպես նաեւ իր ելույթում ներառված կարծիքները: «Համանախագահները, ովքեր շատ էին ցանկանում կազմակերպել այդ հանդիպումը, տարակուսանքի մեջ են»,- նշել է աղբյուրը: Կա, սակայն, մեկ այլ վարկած. Ադրբեջանի նախագահը դժգոհ է մնացել նրանից, որ Աստանայում Ղարաբաղի հարցով որեւէ առաջընթաց, ըստ էության, չի արձանագրվել, եւ անիմաստ է համարել ձեւական հանդիպումը:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել