Զայրացած մարդիկ հաճախ դառնում են անկառավարելի: Եվ «տաքացած» վիճակում երբեմն ասում բառեր, որոնց համար հանդարտվելուց հետո փոշմանում են, դիմում տարբեր մեթոդների՝ պահի ազդեցության տակ գործած արարքներն արդարացնելու համար: Կան մարդիկ, որոնք հիշաչար են ու ինչքան ժամանակ էլ անցնի տվյալ վեճից՝ չեն մոռանում, անգամ երեսով են տալիս. կան նաեւ այնպիսիք, որոնք ընդհանրապես խուսափում են լեզվակռիվներից, վեճերից, բախումներից: Իսկ ինչպիսի՞ն եք դուք, պարզեք ինքներդ:
Ընտրեք ձեր նախընտրած տարբերակը.
ա) միշտ-10, բ) երբեմն-5, գ) երբեք-0 միավոր։
1. Վիճելիս դիմո՞ւմ եք խիստ, վիրավորական արտահայտությունների։
2. Վիճելիս հիշաչա՞ր եք դառնում՝ հիշեցնելով դիմացինի նախկին փոքր մեղքերը։
3. Երեխաներից ոչ միայն չեք թաքցնում կողակցի հետ գժտությունը, այլեւ ջանում եք նրանց գրավել ձեր կողմը։
4. Կրքերը հանդարտվելուց հետո չեք կարողանում զսպել կողակցի հասցեին ուղղված հեգնական դիտողությունները։
5. Նույնիսկ այն դեպքերում, երբ ձեր երկրորդ կեսը հոգնածությունից ոտքի վրա չի կարողանում մնալ եւ երազում է քնելու մասին, չեք հանգստանում, մինչեւ հարաբերությունները չեք պարզում։
6. Կողակցի հետ սեքսի մասին մտածել անգամ չեք կարող, մինչեւ չհաշտվեք։
7. Հարազատների հետ շփվելիս առիթը բաց չեք թողնում ամուսնուց (կնոջից) գանգատվելու համար։
8. Զանգում եք կողակցի աշխատավայր, որպեսզի շարունակեք տանը սկսած ու կիսատ մնացած սկանդալը։
9. Մինչեւ չեք հաշտվում, փող չեք տալիս ձեր երկրորդ կեսին, չեք լվանում ափսեները, չեք հավաքում տունը։
10. Զայրացած վիճակում կոտրում եք սպասքը, թքում եք, ոտքը գետնին եք խփում, իրեր շպրտում։
Այժմ ամփոփեք արդյունքները:
Մինչեւ 25 միավոր – Կարելի է շնորհավորել ձեզ։ Եթե ընտանիքում երբեմն լինում են տարաձայնություններ, համբերատարությամբ կարողանում եք ընդհանուր շահին ծառայեցնել դրանք։
25-50 միավոր – Որպես օրենք, ընտանեկան բախումներում խոհեմ եւ ճիշտ եք պահում ձեզ։ Բայց հարկ է խոստովանել, որ երբեմն դաստիարակությունը դավաճանում է ձեզ եւ աննրբանկատ դիտողություններ եք թույլ տալիս ձեզ։ Աշխատեք հետեւել սեփական լեզվին, դա այնքան էլ բարդ չէ։
50-70 միավոր – Ձեզ հետ նույն հարկի տակ ապրելն անվտանգ չէ։ Միշտ ձեզ ճիշտ եք համարում եւ տվյալ փաստը ապացուցելու համար պատրաստ եք ամեն ինչի։
70 եւ ավելի – Մասնագետ հոգեբանի (կամ ոստիկանի) կարիք եք զգում։ Ինչ վերաբերում է ձեր դժբախտ կողակցին, ապա նա (եթե դեռեւս ողջ է, իհարկե), հավանաբար, մեկ անգամ չէ, որ դիմել է բժշկի օգնությանը՝ կոտրվածքների, արնահոսությունների եւ ուղեղի ցնցման պատճառով։