Բրազիլիայի Ամերիկանա քաղաքում մեկնարկել է այդ երկրի շախմատի 77-րդ ազգային առաջնությունը, որտեղ չեմպիոնի կոչումը վիճարկում են 12 շախմատիստներ: Մրցաշարի առաջին տուրում հայազգի գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (լուսանկարում) պարտության է մատնել Մլոս Ջիլբերտոյին ու եւս չորս գրոսմայստերի հետ ստանձնել է առաջատարի դերը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: