Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ համալրված հիմնականում երիտասարդներով, Ֆրանսիայում անցկացված օլիմպիական չեմպիոն Անրի Դեգլանի 36-րդ ավանդական հուշամրցաշարում գրավեց երկրորդ տեղը՝ առաջ թողնելով միայն Ռուսաստանի թիմին: Անհատական պայքարում մեր վեց ըմբիշներից հինգն արժանացան մեդալի: Մրցաշարի հաղթող ճանաչվեցին Հովհաննես Վարդերեսյանը եւ Արթուր Ալեքսանյանը, երկրորդ մրցանակակիր դարձան Վարշամ Բորանյանն ու Արտակ Հարությունյանը, իսկ Արման Պապյանը բավարարվեց երրորդ տեղով:
Մեր ազատ ոճի հավաքականն այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 3-ը Թբիլիսիում հանդես է գալու այստեղ կազմակերպվող ամենամյա ավանդական միջազգային մրցաշարում: