Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձնծաղիկները» հաղթեցին «Ծերունիներին»

Դեկտեմբեր 01,2010 00:00

\"\"Մարիանսկե Լազնեում ավարտվեց վետերան եւ երիտասարդ կին շախմատիստների յուրօրինակ մրցաշարը, որում կողմերը միավորվել էին եւ կազմել «Ձնծաղիկներ» եւ «Ծերունիներ» թիմերը: Մրցապայքարն ավարտվեց «Ձնծաղիկների» համոզիչ հաղթանակով՝ 17:11, որի կազմում հանդես էին գալիս գրոսմայստեր Համփի Կոներուն (Հնդկաստան), կանանց միջազգային վարպետներ Արիանե Կաոիլին (Ֆիլիպիններ, Ավստրալիա), Թերեզա Օլշարովան (Չեխիա) եւ գրոսմայստեր Վիկտորյա Չմիլիտեն (Լիտվա): Իսկ «Ծերուկները» ներկայացված էին անցած դարի այնպիսի շախմատային հսկաներով, ինչպիսիք են Վոլֆգանգ Ուլմանը, Վլաստիմիլ Հորտը, Լայոշ Պորտիշը եւ Դրագոլյուբ Վելիմիրովիչը:

Այս մրցաշարը հայ շախմատասերներին հետաքրքիր է նրանով, որ հաղթող թիմի կազմում հանդես էր գալիս Լեւոն Արոնյանի ընկերուհին՝ Արիանեն (լուսանկարում), որը խաղացած 8 պարտիաներում վաստակեց 3,0 միավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել