Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ մրցելույթներ

Դեկտեմբեր 01,2010 00:00

\"\"Թուրքիայի Բուրդուր քաղաքում ընթանում է շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային պատանեկան օլիմպիադան, որին մասնակցող 22 թիմերի մեջ է նաեւ այդ տարիքային խմբի Հայաստանի հավաքականը:

Մեր երկիրը Թուրքիայում ներկայացնում են Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը: Հայ պատանի շախմատիստները գերազանց են մեկնարկել: Առաջին հինգ տուրերից հետո Հայաստանի ընտրանին միակն էր, որ առավելության էր հասել բոլոր մրցակիցների նկատմամբ: Մեր թիմին պարտվել են Թուրքմենիան՝ 0:4, Ռուսաստանը՝ 1:3, Պորտուգալիան՝ 0:4, Բելառուսը՝ 1,5:2,5 եւ Հնդկաստանը՝ 1:3, ինչի շնորհիվ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի սաները թիմային հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հինգ տուրից հետո առաջատարների եռյակը կազմել են:

1. Հայաստան 16,5 միավոր

2. Թուրքիա-1 14,4

3. Ռուսաստան 13,0

Երեկ կայանլու էր վեցերորդ տուրը, որում Հայաստանի միցակիցը Թուրքիայի առաջին թիմն էր, իսկ Ռուսաստանինը՝ Պորտուգալիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել