Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԼԻՆԹՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ

Դեկտեմբեր 01,2010 00:00

\"\"ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել Թուրքիային վերաբերող գաղտնի դիվանագիտական տեղեկությունների արտահոսքի համար: News.am-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով Վաշինգտոնում հանդիպել է Քլինթոնի հետ: Ինչպես հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը, թուրք նախարարը նշել է, որ Wikileaks-ի թղթապանակը հարվածում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Թուրքիայի շահերին, նաեւ այլ երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերություններին: Դավութօղլուն ասել է, թե պետքարտուղարը «ափսոսանք է հայտնել եւ ներողություն խնդրել տեղի ունեցածի համար»: Նախարարի խոսքով, առաջացած թյուրիմացությունները վնաս չեն հասցնում Անկարայի եւ Վաշինգտոնի լավ հարաբերություններին:

Հիշեցնենք, որ Wikileaks սկանդալային կայքի հրապարակումների համաձայն, Թուրքիայի որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ամերիկյան դիվանագետների կողմից վիրավորական որակումների էին արժանացել՝ իրենց անձնական հատկանիշների եւ վարած քաղաքականության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել