Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 01,2010 00:00

\"\"Երեքշաբթի օրը Եգիպտոսում հրապարակվելու էին դեռ անցած կիրակի այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Եգիպտոսի մի քանի քաղաքներում, սակայն, ընդդիմությունը, որը հայտարարել է ընտրությունների կեղծված լինելու եւ քվեարկության ժամանակ միջազգային դիտորդների՝ տեղամասեր մուտք գործելն արգելելու մասին, շարունակում է բողոքի ակցիաներ անել, որոնք ուղեկցվում են զանգվածային անկարգություններով: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը՝ հավելելով, թե անկարգությունների ընթացքում առնվազն մեկ մարդ վիրավորվել է:

Բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիր «Մուսուլմանական եղբայրներ» կուսակցության աջակիցների եւ ոստիկանության միջեւ: Միջազգային հանրությունը մտահոգված է Եգիպտոսում ստեղծված իրավիճակով ու նաեւ կասկած է հայտնել այդ ընտրությունների օրինականության առնչությամբ: BBC-ի մատուցմամբ, ԱՄՆ-ը հիասթափություն է հայտնել այդ ընտրություններում գրանցված օրինախախտումների առնչությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել