Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀԵՐ ԿԱՆ

Դեկտեմբեր 01,2010 00:00

Վերջին տվյալներով 8 մարդ զոհվել եւ 12-ը վիրավորվել են երեկ Աֆղանստանի հետ սահմանակից պակիստանյան Բաննու քաղաքում, ոստիկանության բաժնի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Զոհերի թվում կա երկու ոստիկան, մյուսները՝ խաղաղ բնակիչներ են: Մտահոգություն կա, որ ահաբեկչության արդյունքում զոհերի թիվը կարող է աճել, որովհետեւ վիրավորներից ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է: ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, վկայակոչելով պակիստանյան իրավապահներին, փոխանցում է, թե պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Տեղի իշխանությունները այդ միջադեպը պայմանավորում են պակիստանյան թալիբների կողմից երկրի հյուսիս-արեւմտյան սահմանակից շրջաններում լարվածությունն ուժեղացնելու փորձերով, մանավանդ, որ հիմնականում հենց այդ տարածաշրջանում է, որ գործում են ահաբեկիչների զինված կազմավորումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել