Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում պայթյուն է տեղի ունեցել: Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, պայթյունն իրականացվել է Սպորտային պալատի մոտ, այդ շենքում այս օրերին ընթացող եւ ապրիլյան իրադարձությունների մեջ մեղադրվող Ղրղըզստանի վտարված իշխանությունների եւ բարձրաստիճան պաշտոնյաների դատավարության մեկնարկից շուրջ մեկուկես ժամ առաջ:
Newsru-ի մատուցմամբ, պայթյունի արդյունքում չորս ոստիկան է վիրավորվել: Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Ղրղըզստան է այցելելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, եւ որոշ փորձագետներ չեն բացառում, որ պայթյունը կարող է առնչություն ունենալ նաեւ այդ այցի հետ: Բացի այդ, նախօրեին Ղրղըզստանի հարավային Օշ քաղաքում տեղի են ունեցել բախումներ անվտանգության ուժերի եւ մահմեդական զինյալների միջեւ: