Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջեննա» ցիկլոնը Եվրոպան կաթվածահար է արել

Դեկտեմբեր 01,2010 00:00

\"\"Երեքշաբթի օրը Եվրոպայի մեծ մասը հայտնվել է Բալկաններից եկող «Ջեննա» ցիկլոնի՝ ցուրտ եղանակի եւ ձյան ուժեղ տեղումների, տիրապետության ներքո: Արդյունքում մի շարք երկրներում էլեկտրամատակարարման ընդհատումներ են եղել, նաեւ ճանապարհային երթեւեկությունն է զգալիորեն դժվարացել: Եվրոպական երկրներից ամենաշատը տուժել են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չեխիան:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, մասնավորապես Գրեմանիայում տեղացող ձյան պատճառով Մյունխենի եւ Ֆրանկֆուրտի օդանավակայաններում հետաձգվել են համապատասխանաբար ավելի քան 170 եւ 400 չվերթներ: Գերմանիայի ողջ տարածքում ձյան տեղումների եւ ավտոճանապարհների սառցակալման արդյունքում մեծ թվով ավտովթարներ են գրանցվել: Իսկ Բավարիայում ավտոճանապարհային վթարի արդյունքում երեք մարդ է զոհվել:

Մեծ Բրիտանիայում, որտեղ տարվա այս եղանակին սովորաբար դրական ջերամստիճան է գրանցվում, երեքշաբթի օրն արձանագրվել է 20 աստիճան ցուրտ: Խիստ ցուրտ եղանակի պատճառով դպրոցներում պարապմունքները դադարեցվել են, շատ ընկերություններ իրենց աշխատակիցներին հրահանգել են անցնել աշխատանքային «տնային ռեժիմի», երբ հնարավոր է աշխատել տանից՝ համացանցի միջոցով: Սպասվում է, որ այդ երկրում առաջիկա օրերին ցուրտն ու ձյան տեղումներն ավելի կսաստկանան:

Եվրոպայում սաստիկ ցուրտ եղանակից եւ ձյան ուժեղ տեղումներից տուժել են նաեւ Ավստրիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Իսպանիան: «Ջեննա» ցիկլոնին սպասում են նաեւ Մոսկվայում: Մայրաքաղաքում եւ մերձմոսկովյան տարածաշրջանում տագնապ է հայտարարված: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին լինելու են ձյան ուժեղ տեղումներ եւ 23 աստիճան ցուրտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել