Լրահոս
Օրվա լրահոսը

Սառեցված հակամարտությունները կքննարկվեն նաեւ ԵԱՀԿ ԽՎ նիստում

Դեկտեմբեր 01,2010 00:00

\"\"Երեքշաբթի օրը Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում ծրագրվում էր սառեցված հակամարտությունների վերաբերյալ մի նախագիծ ընդունել: Այդ մասին երեկ հաղորդել է 1news.az-ը՝ վկայակոչելով այդ կազմակերպությունում թուրք ներկայացուցիչ Քանան Քալսինին: «Քննարկվելու են ձգձգվող հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, հարցը: Քննարկումների արդյունքում ծրագրում ենք ԵԱՀԿ անդամ պետությունների տարածքում սառեցված հակամարտությունների վերաբերյալ փաստաթուղթ ընդունել»,- երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքական եւ անվտանգության հարցերով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ընդհանուր հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Քալսինը:

ԵԱՀԿ ԽՎ նիստը տեղի է ունենում Աստանայում՝ դեկտեմբերի 1-2-ն այդ քաղաքում անցկացվելիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նախօրեին: Այս օրերին Աստանայում է գտնվում Վեհաժողովի ավելի քան 20 անդամ-երկրների պատվիրակությունը՝ նախագահ Պետրոս Էֆտիմիունի գլխավորությամբ:

«Ձգձգվող հակամարտությունների հարցը շատ բարդ է, եւ դրանք պետք է քննարկվեն քայլ առ քայլ՝ հնարավորություն տալով վերականգնել հակամարտող ժողովուրդների միջեւ վստահությունը»,- հայտարարել է թուրք պաշտոնյան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծրագրվում է քննարկել նաեւ ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում: Իսկ ԵԱՀԿ ԽՎ նիստի օրակարգում, բացի սառեցված հակամարտությունների հարցից, ընդգրկված են եղել նաեւ ընթացիկ տարում Վեհաժողովի՝ այդ թվում՝ ԵԱՀԿ տարածքում անցկացված ընտրություններին այդ կազմակերպության դիտորդական առաքելությունների, գործունեության արդյունքներին, նաեւ մոտ հեռանկարում ծրագրված աշխատանքներին վերաբերող հարցերը: Բյուրոյի օրակարգում որպես՝ առանձին կետ, քննարկվելու է նաեւ Ղրղըզստանում տիրող իրավիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել