Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին տոնախմբում է հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս եւ սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի առիթով դեկտեմբերի 3-ի երեկոյան ժամերգության ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Էջմիածնի Մայր տաճար կբերվեն Մայր աթոռի գանձատանը պահվող սբ Թադեոս եւ սբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: Դեկտեմբերի 4-ին էլ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում, առաքյալների տոնի առիթով, կմատուցվի սուրբ պատարագ: