Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ՝ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Դեկտեմբեր 01,2010 00:00

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննության կդրվի ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հայցի քննությունը: Նա դատի է տվել «Կենտրոն» հեռուստաընկերությանը, որը, ըստ նրա, աղավաղված տեղեկություններ է հաղորդել իր քրեական գործի հետ կապված: Մ. Ենոքյանը ցանկանում է, որ հայցի քննությանն ապահովեն իր ներկայությունը: Եթե դատարանը չկարողանա նրան մասնակից դարձնել դատաքննությանը, ապա դատարանում նրան կներկայացնի ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը:

«Առավոտի» տեղեկություններով, անազատության մեջ գտնվող դատապարտյալը պահանջելու է բացահայտել իր դեմ հարուցված քրեական գործի նյութերը լրատվամիջոցին տրամադրելու աղբյուրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել