Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻՆ ՎԻՐԱՀԱՏԵԼ ԷԻՆ

Դեկտեմբեր 01,2010 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչեւ դեկտեմբերի 7-ը կրկին հետաձգվեց ՀՀ մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման եւ կողոպուտին վերաբերող դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) տեղեկանք է ստացվել, համաձայն որի՝ կալանավոր Հովհաննես Նազարյանն առողջության վատացման պատճառով չի կարող ներկայանալ դատաքննությանը: Նախագահողի տեղեկացմամբ՝ վիրահատության ենթարկված ամբաստանյալը, ըստ ստացված տեղեկանքի, հաջորդ դատական նիստին կկարողանա ներկայանալ դատարան: Նկատենք, որ դատավորն անձամբ մտահոգվեց այն փաստից, որ դատավարությունը տարբեր պատճառներով հետաձգվում է եւ հանրային պաշտպաններին տեղեկացրեց դեկտեմբեր ամսվա բոլոր նիստերի օրերը, որպեսզի նրանք պլանավորեն իրենց աշխատանքային գրաֆիկը: Պաշտպաններից մեկի հարցին Մ. Մարտիրոսյանն արձագանքեց. «Այսպես շարունակվելու դեպքում մյուս տարի էլ չի ավարտվի այս դատավարությունը»: Հիշեցնենք, որ երեկ պետք է հնչեին մեղադրական եւ պաշտպանական ճառերը: Մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը նույնպես բացակայում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել