Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՊԱ ՌՈԶԱՆԵՐԸ»

Դեկտեմբեր 01,2010 00:00

Նոյեմբերի 28-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել 2 երիտասարդի: «Առավոտի» տեղեկություններով, երիտասարդները՝ 38-ամյա Համլետ Հայկի Դավթյանը եւ 29-ամյա Արման Համբարձումի Միքայելյանը, բնակվում են Էջմիածին քաղաքում: Նրանք կասկածվում են մարդկանց առեւտրի կամ սեռական շահագործման ենթարկելու մեջ: Նոյեմբերի 28-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հայտարարություն է տվել 23-ամյա Ի. Խ.-ն եւ հայտնել, որ իր ծանոթ «էջմիածինցի Համլետը» 2003-ից իրեն ենթարկել է սեռական շահագործման: Պարզվել է, որ Համլետի եւ Արմանի կողմից սեռական շահագործման է ենթարկվել նաեւ 21-ամյա Ն. Հ.-ն: Ըստ մեր տեղեկությունների, Համլետն ու Արմանը աղջիկներին սեռական շահագործման են տարել ամեն օր, երբեմն էլ՝ կտտանքների ենթարկելով, օրական «վաստակելով» $1000-1500:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել