Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Մաքս գրուպի» նախկին նախագահ Խաչիկ Մանուկյանը պատրաստվում է Սեւանա լճի մերձակայքում փայտամշակման ֆաբրիկա կառուցել: Երեկ «Առավոտը» պարոն Մանուկյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ են արդյոք այդ տեղեկությունները: ԱԺ պատգամավորն այդ լուրերը համարեց «ապուշություն»:
Խաչիկ Մանուկյանի խոսքերով. «Այ ցավդ տանեմ, էդ լրիվ, ինչ գրած ա՝ հիմարութուն ա: Տենց բան չկա, սաղ ապուշություն ա: Ես փայտի գործարան ունեի, ու հիմա էլ ունեմ Ստեփանակերտում, ստեղ աբսալյուտնո տենց բան չունեմ: Խելոք մարդը էդ քարերի մեջ, Սեւանում 2000 մետրի վրա, որ ծառ չի աճում, ո՞նց կարելի է փայտամշակման գործարան բացել»: