Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՓԼՎԻ՝ ԵԹԵ ՈՒՇԱՑՆԵՆ

Դեկտեմբեր 01,2010 00:00

Երեկ նախագահական նստավայրի դիմաց Նոր Արեշ 35 փողոցի 127/1 շենքի բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց շենքը 4-րդ կարգի վթարային է եւ, ըստ բնակիչների, ամեն րոպե փլվելու վտանգի առաջ է կանգնած:

Շենքը նախկինում եղել է հանրակացարան: Տարիներ առաջ բնակիչների մի մասին հատկացվել են բնակարաններ, սակայն ծրագիրը կիսատ է մնացել:

News.am-ի փոխանցմամբ, բնակիչները դժգոհել են, որ շենքի վիճակը վերջին շրջանում սկսել է ավելի վատանալ. «Գրունտային ջրերը հավաքվում են հենց շենքի նկուղում: Արդյունքում՝ 140 ընտանիքներ ամեն վայրկյան կարող են կորցնել տանիքը։ Երեխաներից շատերը ծնվում են տարաբնույթ հիվանդություններով, իսկ առողջները հիվանդանում են հետագայում»։ Բնակիչների մի մասը ներկայումս դուրս է եկել շենքից եւ բնակվում է հարազատների մոտ։

Նախագահական նստավայրի մոտ հավաքվածները պահանջում էին շուտափույթ իրենց ապահովել բնակարաններով։ Սա, ի դեպ, նրանց առաջին բողոքի ակցիան չէ, սակայն որեւէ արդյունքի չեն հասել։ Իրենց խոսքով՝ «գնդակի նման մի տեղից մյուս տեղն են տշում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել