Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր համակարգ՝ www.mediagid.am

Դեկտեմբեր 01,2010 00:00

Երեկ Երեւանում կայացել է ինտերնետային նոր նախագծի, հայկական առաջին ազգային տեղեկատվական համակարգի՝ www.mediagid.am ագրեգատորի գործարկման շնորհանդեսը, որն ավտոմատ կերպով համակարգում եւ մշակում է նորությունները: «Արմինֆոյի» փոխանցմամբ, MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման եւ համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։ «Տեղեկատվական գերբեռնվածության մեր ժամանակներում մենք փորձեցինք օգտագործողին տարբեր աղբյուրներից արդիական եւ օպերատիվ տեղեկատվություն ստանալու կազմակերպված հասանելիության հնարավորություն ընձեռել: Մեր կայքը ձեւավորվում է ավտոմատ կերպով, ինչը երաշխավորում է օրվա տեղեկատվական պատկերի անկողմնակալ արտացոլում»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած www.mediagid.am նախագծի շնորհանդեսի ընթացքում հայտարարել է նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել