Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋՆՈՐԴԵԼ ԵՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԼԻՆԵԼ

Դեկտեմբեր 01,2010 00:00

Երեկ «ՀԺ» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու եւ նրան ազատ արձակելու վերաբերյալ հայտարարություն են արել նաեւ Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահները՝ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ու Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Մտահոգություն հայտնելով Փաշինյանի անձի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների առնչությամբ՝ նրանք հայտարարել են. «Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը՝ որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի՝ հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի եւ արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանից՝ կիսում ենք նրա քաղաքական հայացքները, թե ոչ, միջնորդում ենք ՀՀ իշխանություններին անկողմնակալ մոտեցում ցուցաբերել այս հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել