Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴՎԵԴԵ՞ՎՆ Է ՄՇԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Դեկտեմբեր 01,2010 00:00

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման աջակցությամբ, ինչպես նաեւ իր ազգային հատկանիշով՝ հաշվի առնելով մեր բարի հատուկ հարաբերությունները ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անձամբ է զբաղվում այդ հարցով։ Նրա նպատակն է մշակել ղարաբաղյան հակամարտության «Կարգավորման հիմնական սկզբունքները» անվանումով առաջին կոլեկտիվ համընդգրկուն փաստաթուղթը, որը որպես իրավաբանական պարտավորեցնող փաստաթուղթ՝ կմատնանշեր արդեն խաղաղ համաձայնագրի առնչությամբ իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները»։ Tert.am-ի փոխանցմամբ, «թՏսՏր ՀՏրրՌՌ» ռադիոկայանին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարարը նաեւ ասել է. «Մենք սերտորեն համագործակցում ենք ինչպես ամերիկացի, այնպես էլ ֆրանսիացի համանախագահների հետ։ Աստանայում կայանալիք գագաթաժողովի նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ։ Նրանց հանձնարարված է Աստանայի գագաթաժողովի համար պատրաստել այնպիսի հայտարարություն, որի տակ կկարողանան ստորագրել ե՛ւ Երեւանը, ե՛ւ Բաքուն, ե՛ւ համանախագահները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել