Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՎԱՏԵ՞Ս ԵՔ, ԱՐԴՅՈՔ

Նոյեմբեր 30,2010 00:00

\"\"Առաջարկված հարցերին պատասխանելու դեպքում կկարողանաք պարզել, հոռետե՞ս եք դուք, թե՝ ոչ

1. Քո երազները.
ա. սարսափելի են, դրամատիկ,
բ. անորոշ են, մշուշոտ,
գ. հաճելի են,
դ. հուզական են:
2. Ի՞նչ ես մտածում առավոտյան արթնանալիս.
ա. մտածում ես, թե ինչպիսին կլինի եղանակը,
բ. աշխատանքի մասին, որը սիրում ես,
գ. քո չսիրած աշխատանքի մասին,
դ. քո սիրելիի մասին:
3. Ինչպե՞ս ես նախաճաշում.
ա. ընդհանրապես չեմ նախաճաշում,
բ. սուրճ եմ խմում,
գ. թեյ եմ խմում,
դ. հյութ եմ խմում կամ միրգ ուտում:
4. Ի՞նչ ես անում, երբ փողոցում, կինոթատրոնում կամ խանութում նկատում ես, որ ինչ-որ մեկն ուշադիր զննում է քեզ.
ա. քեզ համար հաճելի է,
բ. ժպտում ես,
գ. զայրանում ես ու հեռանում,
դ. ուշադրության չես արժանացնում:
5. Ինչպե՞ս ես սկսում աշխատանքային օրդ.
ա. հուսով ես, որ ամեն ինչ լավ կլինի,
բ. հուսով ես, որ աշխատանքային օրը արագորեն կանցնի,
գ. զրույցի ես բռնվում գործընկերներիդ հետ,
դ. ավարտում ես նախորդ օրվա կիսատ թողած գործերդ:
6. Թվարկած գույներից ո՞րն ես նախընտրում.
ա. կարմիր,
բ. մոխրագույն,
գ. կանաչ,
դ. կապույտ:
7. Դու պատրաստվում ես ճամփորդության: Քո գործողությունները.
ա. ամեն ինչ նախապես պատրաստում ես,
բ. ամեն ինչ մանրամասնորեն ծրագրում ես,
գ. համոզված ես, որ քեզ ինչ-որ բան խանգարելու է,
դ. նյարդայնանում ես, հուզվում, անհանգստանում:
Այժմ ընտրեք այն տարբերակը, որը գերակշռում է ձեր պատասխաններում:
Ա տարբերակ. ավելի շատ լավատես ես, քան հոռետես: Կարգապահ ես, հաճախ վերլուծում ես ստեղծված իրավիճակն ու արագորեն կողմնորոշվում:
Բ տարբերակ. Ճիշտ է, հոռետես չես, բայց առանձնապես լավատես էլ չես: Դու սթափ ես նայում աշխարհին, բայց կարելի է նաեւ թուլացնել նյարդերն ու մտածել, որ ամեն ինչ լավ կլինի:
Գ տարբերակ. դու սարսափելի հոռետես ես, հնարավոր է նաեւ կորցնել կյանքի նկատմամբ հետաքրքրությունը: Արթնացիր այդ մղձավանջից ու հիշիր, որ կյանքը մեկ անգամ է տրվում:
Դ տարբերակ. դու ռեալիստ ես եւ կարողանում ես բոլոր դեպքերում ճիշտ գնահատել ու վերլուծել ստեղծված իրավիճակը, բայց դա քեզ չի խանգարում լավատես լինել ու հանգիստ ապրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել