Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անմահ» կրիաները

Նոյեմբեր 30,2010 00:00

Կրիաները առաջացել են հնագույն վերերկրյա սողուններից՝ կոոտիլոզավրերից: Էվոլյուցիայի ընթացքում նրանցից շատերը կարողացան հարմարվել ծովերում եւ քաղցրահամ ջրերում ապրելուն: Կրիաների բոլոր տեսակները անսովոր կենսունակ եւ դիմացկուն են: Նրանք ծայրահեղորեն կայուն են ամեն տեսակ ինֆեկցիաների հանդեպ, շատ արագ ապաքինվում են վնասվածքներ ստանալուց ու երկար ժամանակ կարող են առանց սննդի մնալ: Գիտնականների պնդմամբ, կրիաները ապրում են 200-300 տարի, եթե բարենպաստ պայմաններում գտնվեն: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հենց գիտնականներին գրեթե հայտնի չեն դեպքեր, որ կրիան ծերությունից սատկած լինի: Նրանց մահվան պատճառը հաճախ կամ գիշատիչներն են լինում, կամ մարդիկ, կամ էլ վտանգավոր վիրուսները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել