Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ՝ Facebook-Ի ԵՎ Twitter-Ի ԷՋԵՐԻՑ

Նոյեմբեր 30,2010 00:00

Հայտնի երգիչներ Ալիշա Քիսը, Lady Gaga-ն, Ջասթին Թիմբերլեյքը, Աշերը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը կհրաժարվեն իրենց անձնական էջերից՝ Facebook եւ Twitter սոցիալական ցանցերում: «Digital Life Sacrifice» բարեգործական ակցիայի ժամանակ երաժիշտները որոշել են հրաժարվել այդ էջերից այնքան ժամանակով, քանի դեռ Ալիշա Քիսի «Keep a Child Alive» բարեգործական կազմակերպությունը չի հանգանակի 1 մլն ԱՄՆ դոլար: Դա տեղի է ոնենալու դեկտեմբերի 1-ից:
Ըստ tert.am-ի՝ ակցիային կմիանան Քիմ եւ Քլոյե Քարդաշյանները, դերասան Էլայջա Վուդը եւ թենիսիստուհի Սերեն Ուիլյամսը: Ի դեպ, ակցիայի մասնակիցներն արդեն տեսահոլովակ են նկարահանել՝ «Վերջին հրապարակումը Twitter-ում» վերնագրով, որտեղ հայտնի մարդիկ պառկում են դագաղի մեջ, ինչը կխորհրդանշի նրանց մահը սոցիալական կայքերի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել