Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄՈԶԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 30,2010 00:00

Երկրորդ միջին քաշային կարգում «Super Six» մրցաշարի երրորդ փուլում, որում կիսաեզրափակչի ուղեգրից բացի խաղարկվում էր նաեւ WBC-ի չեմպիոնական թափուր գոտին, IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը միավորների համոզիչ տարբերությամբ՝ 108:120, 108:120, 109:119, պարտվեց բրիտանացի Կարլ Ֆրոչին: Վերջինը, շնորհիվ այս հաղթանակի, վերադարձրեց WBC-ի՝ այս տարվա գարնանը կորցրած գոտին:
Մարտից առաջ Աբրահամը հավաստիացնում էր, որ այս անգամ փոխելու է իր մարտաոճը՝ խուլ պաշտպանությունից անցնելով ակտիվ հարձակողական գործողությունների: Սակայն մենամարտին հետեւած մարզասերները այդպես էլ նրա խոսքի ու ռինգում պահվածքի մեջ ընդհանուր ոչինչ չտեսան: Աբրահամը շարունակում է հույսը դնել մրցակցի սխալի եւ իր հուժկու միակ հարվածի վրա՝ մոռանալով սակայն, որ այդ մարտաոճն իրեն մինչեւ այժմ արդարացրել է ընդամենը հավակնորդների պարագայում, որոնք իրենից թույլ են եղել:
«Super Six»-ի նախնական փուլում բռնցքամարտիկները դասավորվեցին հետեւյալ հերթականությամբ: Անդրե Ուորդ՝ 6 միավոր, Կարլ Ֆրոչ՝ 4, Արթուր Աբրահամ եւ Գլեն Ջոնսոն՝ 3-ական: Կիսաեզրափակչում միմյանց հետ հանդիպելու են Աբրահամն ու Ուորդը, Ֆրոչն ու Ջոնսոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել