Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՏԱԼՈՆԻԱՆ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԸՆՏՐԵՑ

Նոյեմբեր 30,2010 00:00

BBC-ի փոխանցմամբ, Իսպանիայի հյուսիս-արեւելյան շրջանում՝ Կատալոնիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող Սոցիալիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել: Վերլուծաբանները քվեարկության արդյունքները դիտարկում են որպես՝ երկրի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի կողմից իրականացվող տնտեսական կոշտ քաղաքականության պատասխան:
Ընտրություններում հաղթանակ է տարել «Կոնվերգենցիա եւ Կատալոնիայի միություն» ազգայնական կուսակցությունը, որը Կատալոնիայի համար Մադրիդից ավելի մեծ անկախություն է պահանջում: Կատալոնիայի նոր խորհրդարանի կազմում ընտրվել է նաեւ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան, որը ներկայացնում է Կատալոնիայի անկախությունը պահանջող փոքրաթիվ կուսակցություններից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել