Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԻԹԻԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԵԼ

Նոյեմբեր 30,2010 00:00

Կիրակի օրը Հայիթիում տեղի ունեցած նախագահական ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն՝ դրանց ընթացքում տեղ գտած բազմաթիվ խախտումների պատճառով: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի դիտորդական առաքելության խումբը: Հիշեցնենք, որ նախագահի առաջադրված 18 թեկնածուներից 12-ը կիրակի օրը պահանջել էին հետաձգել ընտրությունները՝ երկրի իշխանություններին մեղադրելով կեղծիքներ կատարելու եւ սադրանքներ հրահրելու մեջ: Ընդդիմադիր թեկնածուներից մեկը՝ Միրլանդե Մանիգատը, հայտարարել է, թե քվեարկության արկղերը քվեաթերթիկներով լցոնված են եղել դեռ մինչեւ քվեարկության մեկնարկը: Հայիթիի բնակիչներից շատերն էլ բողոքել են, թե չեն կարողացել մասնակցել ընտրություններին, քանի որ իրենց անունները ընտրացուցակներում չի եղել:
Հիշեցնենք, որ Հայիթին դեռ ոտքի չէր կանգնել ավերիչ երկրաշարժից, երբ այդ երկրով մեկ խոլերայի համաճարակ բռնկվեց: Դեռ մինչեւ ընտրությունները ընդդիմադիր 4 թեկնածուներ պահանջել էին հետաձգել ընտրությունները, բայց ԱՄՆ-ն կարծիք էր հայտնել, թե դրանք պետք է տեղի ունենան, որովհետեւ հակառակ դեպքում դա երկրում կհանգեցնի քաղաքական ճգնաժամի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել