Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՑ 2-Ն ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑԻՆ

Նոյեմբեր 30,2010 00:00

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանությունում անհասկանալի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով երեկ հրապարակեց 4 ամբաստանյալ-ոստիկանների դատավճիռը: Ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, իսկ օպեր-լիազոր Մորիս Հայրապետյանը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման: Օպեր-լիազորներ Գագիկ Դավթյանն ու Գարիկ Ղազարյանն անմեղ ճանաչվեցին:
Դատավճռի հրապարակմանը ներկա չէին մեղադրողներ Կորյուն Փիլոյանն ու Հարություն Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել