Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԻՆ ԳԱՅԹԱԿՂԵԼ ԵՆ «ԳՈԼԴ ՀԱՄԱՐՆԵՐԸ»

Նոյեմբեր 30,2010 00:00

\"\"Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենքի 123-պրիմ հոդվածի 5-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերով՝ օրինախախտը տուգանվում է 100 հազար դրամ: Այդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ վարորդը իր ավտոմեքենայի վրա տեղադրել է այլ ավտոմեքենայի համարանիշ: Այդ օրինախախտման համար եւ տեղադրողը, եւ տվողը պետք է ենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 100 հազարական դրամով:
«Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության քննչական բաժնի պետ, փոխգնդապետ Վալենտին Պապյանը վարում է «Տոյոտա Պրադո» մակնիշի թանկարժեք Ջիփ: Ջիփի վրա ամրացված են 08 SS 005 համարանիշները: Զրոների առատությամբ աչքի ընկնող, «ծիծակ համարներ» անունը ստացած համարանիշները հատուկ են մեր օլիգարխներին եւ նրանց սպասարկող սափրագլուխներին: Բայց եթե օլիգարխները նախկինում՝ անօրինական ձեւով, իսկ հիմա աճուրդով գնում են այդ համարանիշները, ապա Կոտայքի մարզային քննչական բաժնի պետ, փոխգնդապետ Վալենտին Պապյանը պարզապես քաղաքացուց վերցրել է համարանիշները եւ ամրացրել իր «Պրադոյին»: Մեր տեղեկություններով, 08 SS 005 համարանիշները գրանցված են Ալբերտ Լեւոնյանին պատկանող ԳԱԶ-21-ին:
Նույն Վալենտին Պապյանին նաեւ սպասարկում է ՆԻՎԱ մակնիշի 015 ՈՍ 03 ոստիկանական համարանիշներով ավտոմեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել