Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՐԵՇՏԱԿԸ՝ ՄԻՋՆՈՐԴ ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ՄԻՋԵՎ»

Նոյեմբեր 27,2010 00:00

Օրերս Բավարիայի Ֆրայզինգ քաղաքի Տաճարի լեռան վրա գտնվող քրիստոնեական արվեստի թեմական թանգարանում բացվել է Եվրոպայում խոշորագույն ցուցահանդես՝ «Հրեշտակը՝ միջնորդ երկնքի եւ երկրի միջեւ» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված է հրեշտակներ պատկերող 550 ցուցանմուշ: Ցուցահանդեսի կազմակերպիչները հոգացել են, որ այցելուները տեսնեն Հունաստանի եւ Ռուսաստանի հինավուրց սրբապատկերներում, ինչպես նաեւ Ռոտերդամի եւ Երուսաղեմի գեղանկարչական կտավներում, Դյուրերի եւ Ռեմբրանդտի գրաֆիկական աշխատանքներում պատկերված հրեշտակներին, ինչպես նաեւ Աուգսբուրգի Սբ. Աննա եկեղեցու թանգարանի հրեշտակների քանդակները: Ներկայացված են նաեւ Ֆրայզինգի թեւավոր պահապանները, որոնց բավարացի եկեղեցական վարպետները փորագրել են փայտի եւ քարի վրա: Շուրջ 350 ցուցանմուշ վարձակալության իրավունքով Ֆրայզինգ է բերվել աշխարհի տարբեր երկրներից: Ինչպես բացման ժամանակ ասել է թանգարանի տնօրեն Սիլվիա Հանը, ցուցահանդեսը ցույց է տալիս արվեստում հրեշտակների պատկերման ծագումնաբանությունը պատմության վերջին 4 հազարամյակների ընթացքում: Եթե Եգիպտոսի, Միջագետքի եւ Հնդկաստանի հինավուրց առասպելներում եւ մշակույթներում առկա են տարբեր թեւավոր աստվածությունների կերպարներ, ապա քրիստոնեությունը մարդկությանը բերեց կերպարը հրեշտակի, որը դարձավ արվեստում ամենից սիրելի եւ ճանաչելի կերպարներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել