Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵԼԻ՞ Է ՁԵԶ ՀԵՏ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵԼ

Նոյեմբեր 27,2010 00:00

2,3,4,5,8,10 հարցերին «այո» եւ 1,6,7,9 հարցերին «ոչ» պատասխանի դեպքում գրանցեք 2-ական միավոր

1. Շո՞ւտ եք վիրավորվում:
2. Սիրո՞ւմ եք առանձնանալ բոլորից:
3. Դուք շուն սիրո՞ւմ եք:
4. Ձեր խոսքի տե՞րն եք:
5. Կարողանո՞ւմ եք հասկանալ գրվածի եւ ասվածի ենթատեքստը:
6. Ընդհանրապես սիրո՞ւմ եք գլուխ գովել:
7. Պատահո՞ւմ է, որ մարդիկ ձեզ մեղադրեն իրենց անհաջողությունների համար:
8. Կարո՞ղ եք դիմանալ ձեզ ուղղված սեւեռուն հայացքին:
9. Մեղքի զգացում ունենո՞ւմ եք, երբ մտերիմ մարդը լալիս է ձեր ներկայությամբ:
10.Հօգուտ ուրիշի կարո՞ղ եք ձեր ծրագրերից հրաժարվել:
Ամփոփեք արդյունքները:
Եթե դուք հավաքել եք 14-20 միավոր, ապա.
Ձեզ հետ, անկասկած, կարելի է խոսել բացարձակապես ամեն ինչի մասին եւ հնարավորինս անկեղծ: Դուք կարողանում եք դիմացինին լսել, հասկանալ եւ մխիթարել:
8-12 միավոր: Մտերիմ մարդիկ հաճախ են ձեզ մոտ անկեղծանում, բայց միշտ չէ, որ դուք կարող եք համարժեք կերպով ընկալել լսածը: Երբեմն պարզապես չեք լսում ձեր զրուցակցին, իսկ երբեմն էլ ասես խլանում եք, որովհետեւ լսում եք միայն ինքներդ ձեզ:
0-6 միավոր: Դժվար է ձեզ հետ անկեղծ լինել: Դուք դրան պարզապես չեք տրամադրում: Թոթափեք ներքին լարվածությունը, դադարեք բոլորի մեջ թշնամի տեսնել, եւ կյանքը կհեշտանա ձեզ համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել