Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում ծնունդները նվազել են

Նոյեմբեր 27,2010 00:00

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալների համաձայն, մարզում այս տարվա հոկտեմբերին գրանցվել է 320 ծնունդ, ինչը նախորդ տարվա հոկտեմբերից պակաս է 37-ով: 149 երեխա ծնվել է Մարտունու, 79՝ Գավառի, 42՝ Սեւանի, 36՝ Վարդենիսի եւ 14՝ Ճամբարակի տարածքների համայնքներում: 2009 թվականի հոկտեմբերի համեմատ, այս տարի ծնունդները նվազել են մարզի բոլոր տարածքներում, բացի Ճամբարակից, որտեղ նախորդ տարվա հոկտեմբերին 10 երեխա էր ծնվել: Մարտունու տարածքում նախորդ տարվա համեմատ պակաս է ծնվել 18, Գավառում՝ 15, Վարդենիսի տարածքում՝ 1 եւ Սեւանի տարածքում՝ 3 երեխա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել