Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չիլինգարյաններ բոլոր երկրների, միացե՛ք

Նոյեմբեր 27,2010 00:00

Նոյեմբերի 14-ին կայացել է «Չիլինգարյան (Մամիկոնյան) պատմա-ազգագրական տոհմ» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, որին մասնակցել է Չիլինգարյան տոհմի մոտ 200 ներկայացուցիչ: Ժողովի նախաձեռնող խումբը ղեկավարել է պաշտպանության նախարարության սպառազինության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Տոհմը սկիզբ է առնում Մուշից: Ժամանակի հետ տարածվել է Արցախի Վանք գյուղում, այդտեղից էլ՝ Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր բնակավայրերում: Ամբողջ աշխարհում այժմ տոհմի մոտ 11 հազար ներկայացուցիչ կա:
Այդ տոհմի անդամները ներկայումս կրում են ոչ միայն Չիլինգարյան, այլ նաեւ Անանյան, Բուդաղյան, Հովհաննիսյան, Պետրոսյան եւ այլ ազգանուններ: Հիմնադիր ժողովին ուղերձ են հղել ՌԴ պետդումայի փոխխոսնակ, հայտնի բեւեռախույզ Արթուր Չիլինգարովը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ժողովը Ֆրանսիայից հեռախոսով ողջունել է հայտնի բանաստեղծ, եղեռնի զոհ դարձած Ռուբեն Սեւակի (Չիլինկիրյան) եղբոր որդին՝ Ռուբեն Սեւակը:
Տոհմն արդեն իր հիմնը ունի: Համագումարը ընտրել է Չիլինգարյան տոհմի ավագների խորհուրդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել