Լրահոս
Օրվա լրահոսը

216-ԱՄՅԱ «ԱԶԴԱՐԱՐ»

Նոյեմբեր 27,2010 00:00

 «Ազդարար» ամսագիրը 216 տարեկան է: Հոբելյանը երեկ մի խումբ մտավորականների ու պետական պաշտոնյաների Ազգային գրադարան էր բերել: «Այսօրվա «Ազդարարն» ունի այն նույն խնդիրները, որոնք կային 216 տարի առաջ, եւ որոնք Շմավոնյանին մղեցին հրատարակել ամսագիրը: Խնդիրները մնացել են նույնը, պարզապես գուցե անուններն են փոխվել: Հայկական հարցի լուծման եւ ազգային խնդիրների բացահայտման ուղով է գնում նոր «Ազդարարը»: Նաեւ ապահովում է այնպիսի գաղափարական աշխատանք, ինչպես, օրինակ, Սփյուռք-Հայաստան կապերի սերտացումը, Սփյուռքի գաղթօջախներում հայկական ոգու, լեզվի, մշակույթի ու ինքնության պահպանումը: Այս ամսագիրը մի ուրույն կամուրջ է անցյալի, ներկայի ու ապագայի, տարբեր քաղաքակրթությունների միջեւ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ամսագրի խմբագիր Գրետա Անդրեասյանը: 2010 թվականը տիկին Անդրեասյանը դրական փոփոխություններով տարի համարեց իրենց ամսագրի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել