Գլենդելում տպագրվող «Օրակարգ» թերթն օրերս անդրադարձել է տեղի Casitas AT1 ստուդիայում բացված ցուցահանդեսին: «Ցուցահանդես մտնելիս առաջինը, որ տեսնում է այցելուն, հայելու մեջ սեփական արտապատկերումն է»,- գրում է թերթը: Նաեւ հավելում, որ սրահի առաստաղից կախված է ամերիկյան պետական դրոշը, սակայն հայկական եռագույնի գույներով (Identity crisis) է, կամ սիրային երկտող հիշեցնող աշխատանքը (Love Note) թվերի շարք է: Մեկ ուրիշ գործում էլ ընտանեկան սեղանը կորցրել է ընտանիքին համախմբող իմաստը՝ բոլորը միմյանց թիկունքով են նստած (The Dysfunctional Dining Table for The Dysfun-ctional Family): Ներկայացված բոլոր ստեղծագործությունները ենթարկվում են մեկ ընդհանուր տրամաբանության: Ցուցահանդեսի կազմակերպիչ եւ հեղինակ, նկարիչ, դիզայներ Հարի Որբերյանը ասում է, որ իր նպատակը բոլորի ԵՍ-ի անցյալն արթնացնելն է: Հիշեցնենք, որ Հ. Որբերյանը ներկայումս զբաղեցնում է Լոս Անջելեսի «Հորիզոն»TV-ի տնօրենի պաշտոնը: