Լրահոս
Օրվա լրահոսը

20 ՏՈՆՆԱ ՑՈՐԵՆԸ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 4 ՀՈԳՈՒ

Նոյեմբեր 27,2010 00:00

Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ «2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրով» կառավարության կողմից Տավուշի մարզին հատկացվել է 20 230 կգ աշնանացան ցորենի էլիտար սերմացու: Այն տրվել է Արծվաբերդ, Չինչին եւ Նավուր գյուղերի եւ Նոյեմբերյան քաղաքի մեկական բնակչի: Ամենաշատ սերմացուն տրվել է Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանին՝ 9900 կգ: Նա 33 հեկտար աշնանացան է կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել