Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒՐ ՄԻԼԻՈՆ

Նոյեմբեր 27,2010 00:00

Հայաստանի մարզային այն հեռուստաընկերությունները, որոնք չեն մասնակցել թվային հեռարձակման արտոնագիր ստանալու համար Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարած մրցույթին, անալոգային եղանակով հեռարձակումը շարունակելու են մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը եւ դրա համար տարեկան 50 հազար դրամ պետական տուրք են վճարում: Օրերս Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից զանգահարել են Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանին եւ հայտնել, թե հեռուստաընկերությունը պետք է 1 միլիոն դրամ պետական տուրք վճարի: Մինչդեռ, ըստ օրենքի, 1 միլիոն դրամ պետական տուրք պետք է վճարեն թվային հեռարձակման արտոնագիր ստացած հեռուստաըներությունները: 1 միլիոն դրամ պետտուրք վճարելու զգուշացում են ստացել նաեւ Ալավերդու «Անկյուն+3» եւ այլ տեղական հեռուստաընկերություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել