Լրահոս
Օրվա լրահոսը

650 հազար վնասի դիմաց 100 հազար դրամ տուգանք

Նոյեմբեր 27,2010 00:00

\"\"Նոյեմբերի 17-ին եւ 20-ին տեղեկացրել ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վթարի արդյունքում Ողջի գետ 50 տոննա պոչհանք է լցվել, շրջակա միջավայրին հասցված 650 հազար դրամ վնասի դիմաց՝ 100 հազար դրամ տուգանվել է պոչատարի պետը:
Իսկ երեկ «Էկոլուրը» տեղեկացրեց, որ «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ծիծաղելի գումարով՝ 100 հազար դրամով է տուգանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ շրջակա միջավայրին 650 հազար դրամ վնաս պատճառելու համար»:
«Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ նորմերով է ղեկավարվել բնապահպանական պետական տեսչությունը, ի՞նչ վերլուծություններ է անցկացրել եւ ինչպե՞ս է որոշել վնասը եւ տուգանքի չափը, անցկացվե՞լ է Ողջի գետի հատակից վերցված նմուշի վերլուծություն, որտեղ նստվածք են տալիս մետաղները: Անցկացվե՞լ է նմուշների վերլուծություն զարգացման մեջ, օրինակ՝ վթարի առաջին օրը, երկրորդ օրը, մեկ շաբաթ անց: Ո՞ր տարրերի պարունակությունն է գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ո՞ր տեղերում, վթարից հետո քանի՞ օրվա ընթացքում»,- հարցնում է «Էկոլուրը»:
Հիշեցնենք, որ Ողջի գետը հոսում է Քաջարան, Կապան քաղաքներով, այս գետի ջրով են իրենց այգիները ջրում մի շարք գյուղեր:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել