Լրահոս
Օրվա լրահոսը

Յոթ ամսվանը՝ յոթ օրից

Նոյեմբեր 27,2010 00:00

«Վանաձոր քիմպրոմ» ընկերության աշխատակիցները յոթ ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել եւ երեկ մտադիր էին բողոքի ակցիա կազմակերպել: Ակցիան սակայն չի կայացել, քանզի ընկերության ղեկավարները աշխատողներին խոստացել են, որ առաջիկա մեկ շաբաթում բոլոր հարցերը կլուծվեն: Ընկերության ղեկավարությունը միաժամանակ խոչընդոտել է գործարանի մուտքի մոտ եկած լրագրողների աշխատանքը՝ նրանց արգելելով լուսանկարել հավաքված բազմությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել