«Ինչո՞ւ դատավորների «Հատուկ կարծիք» ինստիտուտը չի վերանայվել դատաիրավական բարեփոխումների վերջին փուլի ընթացքում» հարցին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանն ասաց. «Չի կարելի ասել, թե այս ինստիտուտը բացարձակապես փոփոխությունների չի ենթարկվել: Մասնավորապես, ի տարբերություն նախկին կրավորական ձեւակերպումների՝ այսօր դատավորի «հատուկ կարծիք» ներկայացնելու իրավունքը շաղկապված է պատճառաբանված գրավոր իրավական դիրքորոշում ներկայացնելու պարտականությամբ: Սա շատ կարեւոր է հատուկ կարծիքի դերը որոշակիացնելու եւ դատական կազմի պատասխանատվությունը բարձրացնելու տեսանկյունից: Սակայն հատուկ կարծիք կոչվող իրավական դիրքորոշման կարգավիճակի հարցը հայկական օրենքը չի բացահայտել եւ հստակեցրել: Ցավոք, վերջին բարեփոխումների մշակման աշխատանքային խմբում փաստաբաններն ու դատավորները փոքրամասնություն էին կազմում, եւ հատուկ կարծիքի պարտադիր հրապարակման իմպերատիվը օրենքով չարձանագրվեց: Առաջիկա բարեփոխումները այս հարցի վերջնական լուծումը պիտի տան: Հատուկ կարծիքը ինքնավերահսկողության լավագույն ձեւերից է՝ վերջնական որոշումներ կայացնող բարձրագույն դատարանների համար»:
Մանրամասները՝ «Առավոտի» հաջորդ համարում: