Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՂ ՍՏՈՐԱԳՐԵՆ ԵՎ ՈՉ ԹԵ ԹՈԶ ՓՉԵՆ

Նոյեմբեր 27,2010 00:00

«Այն կետում, որում այսօր մենք հանգրվանել ենք, կարեւոր դերակատարություն ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի հաջող եզրափակման համար հարգարժան Սարգսյանը համարձակորեն կշարունակի պահպանել մինչեւ օրս ցուցաբերած առաջնորդի եւ պետական գործչի իր գործելաոճը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն «Առավոտին» ասաց. «Թուրքիայի նախագահն ու այդ երկրի իշխանություններն ավելի ճիշտ կանեն՝ լպրծուն ու անհեթեթ հայտարարություններ անելու փոխարեն վավերացնեն արձանագրությունները, այլ ոչ թե միջազգային հանրության աչքերին թոզ փչեն»: Պարոն Շարմազանովը պատասխանելով հարցին՝ համամի՞տ է որոշ վերլուծաբանների տարածած այն տեսակետին, թե Ղարաբաղի հարցում մեզ համար հիմա անբարենպաստ շրջան է, եւ ՀՀ նախագահը Աստանա չի մեկնելու, ասաց. «Իսկ ինչո՞ւ ՀՀ նախագահը չպետք է մեկնի Աստանա՝ մասնակցելու ԵԱՀԿ գագաթաժողովին: Նման բան չկա: Ոչ, համամիտ չեմ այն կարծիքին, թե Ղարաբաղի հարցում մեզ համար անբարենպաստ պայմաններ են: Ընդհակառակը՝ վերջին երկու տարիների ընթացքում մշտապես անբարենպաստ պայմաններ են եղել ադրբեջանական կողմի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել