Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ԵՐԵԿ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔԻՆ»

Նոյեմբեր 27,2010 00:00

Նոյեմբերի 24-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի, «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ու Հայ ազգային կոնգրեսի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ մասնակցել է Սարյանի արձանին հարող պուրակում ամեն օր անցկացվող «քաղաքական զբոսանք» ակցիային: Հավաքվածները նրան ջերմ ծափողջույններով են դիմավորել: Սաղաթելյանը ընդդիմության ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել իրեն աջակցելու համար եւ հայտարարել, որ շարունակելու է անել այն, ինչ արել է մինչեւ ձերբակալվելը ու պայքարելու է իր ընկերների ազատ արձակման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել