Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՑԵ ՇԵՆՔԸ ԹՈՂՆԵՆ ՆՈՒՅՆ ՏԵՂՈ՞ՒՄ

Նոյեմբեր 27,2010 00:00

\"\"

\"\"

Պատմամշակութային արժեք ներկայացնող այս երկհարկանի շենքը գտնվում է Երեւանի Բուզանդի 26 հասցեում: Կառավարության որոշմամբ, այդ տարածքը ճանաչվել էր հանրային գերակա շահ, ինչը կնշանակի՝ թե՛ բնակիչները եւ թե՛ հուշարձան-շենքը պետք է տարածքն ազատեն: Եթե բնակիչների պարագայում բոլորը փոխհատուցվել են, եւ որեւէ դժգոհ մարդ չկա, ապա շենքի ապամոնտաժման հարցը շատ երեւանցիների սրտին ցավ է պատճառում: Նրանք համոզված են, որ նույնիսկ տեղափոխելու եւ մեկ այլ վայրում շենքը պահպանելու դեպքում էլ այն կտուժի, քանի որ շենքի նկուղային հարկը նույնպես ճարտարապետական լուծումներով է: Ուստի նրանք քաղաքային իշխանություններին կոչ են անում այն թողնել տեղում, իսկ Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված տրանսպորտային ճանապարհը, որը պետք է նաեւ անցնի Բուզանդի 26 հասցեով, շենքը շրջանցի: Նշենք, որ այն կառուցվել է 19-րդ դարում, եւ հուշարձան հանդիսացող այլ շենքերի հետ տարիներ ի վեր  երեւանցիների համար ձեւավորել են պատմաճարտարապետական միջավայր: Ժամանակին այստեղ է ապրել նաեւ ժողովրդական արտիստ, ասմունքի վարպետ Սուրեն Քոչարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել