Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱԾԿԱՄԻ՞Տ ԵՔ, ԱՐԴՅՈՔ

Նոյեմբեր 26,2010 00:00

Պարզեք այս թեստի միջոցով

1. Ընկերները, բարեկամները գիտե՞ն, թե որքան աշխատավարձ եք ստանում եւ որքա՞ն է ձեր բնակվարձը.

ա) ինձնից ավելի լավ՝ 2,

բ) մասամբ տեղյակ են՝ 1,

գ) ամենեւին՝ 0:

2. Երբ ընկճված եք, ձեր դեմքի արտահայտությունից ո՞վ է դա զգում.

ա) ամեն ոք՝ 2,

բ) միայն մտերիմ մարդիկ՝ 1,

գ) ոչ մեկը՝ 0:

3. Անծանոթ մարդը կարո՞ղ է պատկերացում կազմել ձեր մասին՝ ուսումնասիրելով ձեր աշխատատեղը.

ա) միգուցե՝ 1,

բ) իհարկե ոչ՝ 0,

գ) անշուշտ՝ 2:

4. Եթե դուք վարագույր լինեիք, անպայման կլինեիք…

ա) թեթեւ ու թափանցիկ՝ 2,

բ) վառ ու երփներանգ՝ 1,

գ) ծանր ու մուգ՝ 0:

5. Որեւէ մեկին գաղտնիք ասելիս լռություն պահպանելու երդում պահանջո՞ւմ եք.

ա) երբեմն՝ 1,

բ) երբեք՝ 2,

գ) միշտ՝ 0:

6. Ձեր զուգընկերուհին (զուգընկերը) ի՞նչ գիտի ձեր նախկին ընկերուհու (ընկերոջ) մասին.

ա) ամեն ինչ՝ 2,

բ) միայն անունը, տարիքն ու մասնագիտությունը՝ 0,

գ) նրա հետ կապված մեկ-երկու զվարճալի դեպք՝ 1:

Այժմ ամփոփեք արդյունքները

Եթե հավաքել եք 10 եւ ավելի միավոր – Դուք, ասես, բաց գիրք լինեք։ Իհարկե, մարդիկ սիրով մտերմություն են անում ձեզ պես սրտաբաց ու անմիջական մարդկանց հետ։ Այնուհանդերձ, արժե գոնե երբեմն ձեռնպահ մնալ սակավ ծանոթների առաջ անկեղծանալուց։

5-9 միավոր – Բավական ճկուն ու զուսպ մարդ եք, կարող եք բացել ձեր սիրտն ուրիշի առաջ, բայցեւ ընդունակ եք լռել հրապարակման ոչ ենթակա բաների մասին։ Անշուշտ, վստահում եք մարդկանց եւ կարեորում եք ոչ միայն դիմացինի գաղտնապահ լինելու ունակությունը, այլեւ ձեզ լսելու նրանց պատրաստակամությունը։

Մինչեւ 4 միավոր – Հավանաբար նախկինում խստորեն պատժվել եք անկեղծանալու համար եւ դաս եք քաղել դրանից։ Բայց այժմ էլ ընկել եք մյուս ծայրահեղության մեջ, կարճ ասած՝ ձեզ թվում է, թե մարդկանց չեն հետաքրքրում ձեր գաղտնիքները։ Գուցե ծածկամտության շնորհիվ կարողանում եք թաքցնել ձեր թերությունները, սակայն դա ինքնամեկուսացման ամենակարճ ճանապարհն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել